Իրանի արևելքում ոսկու խոշոր հանքավայր է հայտնաբերվել, հաղորդում է իրանական Fars գործակալությունը:
Շադանի ոսկու հանքավայրը հանքարդյունաբերության և առևտրի նախարարության հաստատումից հետո ներառվել է երկրի ոսկու խոշոր պաշարների մեջ։
Հարավային Խորասանի Շադան շրջանում ոսկու երակի հաստատված պաշարները գնահատվում են 61 միլիոն տոննա:









