2025 թվականի նոյեմբերի 23-30-ը Հայկական ատոմային էլեկտրակայանում նախատեսված էր անցկացնել տուրբոագրեգատների պլանային միջին նորոգումը, որն իրականացվել է տուրբոագրեգատների հաջորդական անջատմամբ։ Նորոգման շրջանակում նախատեսվում էր բլոկի բեռնաթափում մինչև 215 ՄՎտ էլեկտրական հզորություն։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:
ՀԱԷԿ-ի անձնակազմը նորոգման աշխատանքները իրականացրել է բարեխիղճ կերպով և բարձր արդյունավետությամբ, ինչի շնորհիվ հնարավոր է դարձել դրանք ավարտել նախանշված ժամկետից շուրջ 3 օր շուտ։
2025 թվականի նոյեմբերի 28-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, կայանում բլոկի հզորությունը լիովին վերականգնվել է։
Այս պահին բլոկը գործում է 100% ջերմային հզորությամբ՝ 440 ՄՎտ, ապահովելով կայուն և անխափան արտադրություն:









