Ըստ ԱԳՆ պաշտոնական
հաղորդագրության՝ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիացի
համանախագահ Բրիս Ռոքֆոյին: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ապրիլի
8-ին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան պատրաստ չեն շարունակել շփումները Ռուսաստանի
հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում: «Ինչ վերաբերվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության
գործունեությանը և ապագային, ես չգիտեմ, թե ինչպիսին կլինի հետագա ճակատագիրը, որովհետև
այդ խմբում մեր ֆրանսիացի և ամերիկացի այսպես կոչված գործընկերները, ռուսաֆոբ դրսևորումների
շրջանակում, այն է` ամեն ինչ, ինչ կապված է Ռուսաստանի Դաշնությանը հետ,
չեղարկել, չեղարկել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը՝ հայտարարելով, որ պատրաստ
չեն մեր հետ շփվել այդ ձևաչափում: Դա իրենց իրավունքն է, եթե նրանք պատրաստ են զոհաբերել
Ղարաբաղի եւ ընդհանրապես Հարավային Կովկասի կարգավորման շահերը: Եթե նրանք պատրաստ
են զոհաբերել այս դեպքում հայկական կողմի շահերը, ապա դա նրանց ընտրությունն է»,
– ասել էր Լավրովը:
Թեմային վերբարյալ
Vesti.am-ի հարցերին պատասխանել է քաղաքագետ
Երվանդ Բոզոյանը։
-
Պարո՛ն Բոզոյան,
Լավրովն, ըստ էության, ասում է, որ Մինսկի խումբը չկա, իսկ ՀՀ պաշտոնական հաղորդագրությամբ
ասվում է, որ ֆրանսիացի համանախագահն է հույընկալվել Արարատ Միրզոյանի մոտ։ Այս դեպքում
Մինսիկի խումբը գործո՞ւմ է, թե՞ ոչ։
-
Ռուասատանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջև հարբերությունները հուշում
են, որ այդ կառույցը փաստացի չի գործում։ Միգուցե ինչ-որ ժամանակ անց այն վերկանգնվի,
բայց այս պահի դրությամբ, չեմ կարծում, որ պրակտիկ ինչ-որ քայլեր լինեն այս հարցի շուրջ։
Իսկ եթե հաշվի առնենք, որ ռուս-ուկրաիանական պատերազմը դեռ չի ավատվել, այլ ավելի է
խորանում, ապա կարծում եմ, որ այդ երկրների հարաբերություններն ավելի կվատանան՝ նման
պարագայում Մինսկի խմբի աշխատանքները չեն կարող վերականգնվել։
-
Համանախագահին
ընդունելը կարո՞ղ ենք դիտարկել այն տեսանկյունից, որ ՀՀ-ն փորձում է կառույցն աշխատեցնել։
-
Հայկական կողմը պետք է անի ամեն ինչ, որ այդ կառույցն աշխատի,
քանի որ այդ կառույցի շրջանակներում է, որ մենք
ունենք մեզ համար շահավետ պայմաններ։ Այդ կառույցի շրջանակներում էր, որ ընդունվեցին
Մադրիդյան սկզբունքները և դրանց հիման վրա ձևավորվեցին 6 կետերը, որոնք մեծ հաշվով
շահավետ են հայկական կողմի համար՝ մինչ դեռ, եթե այդ ձևաչափը վերանում է՝ մենք հայտվում
ենք վակումի մեջ։ Եթե հաշվի առնենք, որ Ալիևը
հայտարարում է, որ այդ կառույցն այլևս անելիք չունի, որ Ղարաբաղի հարցն իր համար լուծված
է, ապա դա կնշանակի, որ մենք կունենանք լուրջ խնդիրներ։ Այդ իմաստով հայկական կողմը
փորձում է ամեն կերպ կառչել Մինսկի խմբից, բայց իրականում, ես կարծում եմ, որ անհույս
է։
-
Այս դեպքում,
Ռուսաստանը, որպես ռազմավարական դաշնակից, որին նաև հայկական կողմը փորձում է դուրս
մղել բանակցային գործընթացից, ամեն դեպքում կաջակցի՞ կամ նման ցանցություն կունենա՞։ Օրինակ՝ ԵՄ դեմարկացիայի և դելիմիտացիայի հանձնաժողով ստեղծելու հայտարարության մեջ հիշատակված
չէր ՌԴ-ի մասին։
-
Դա կապված է Արևմուտք-Ռուսաստան այսօրվա հարաբերություններից։
Ռուսաստանը և Արևմուտքը զուգահեռ փորձում են խաղաղասիրական դեր կատարել՝ փորձելով համաձայնեցնել
այն Հայաստանի և Ադրբեջանի հետ։ Իրականում, այդ հարցի շուրջ Ռուսաստանի և Արևմուտքի
միջև մրցակցություն է ընթանում։ Այստեղ ասել, որ հենց Հայաստանն է դուրս թողնում՝ սխալ
կլինի, որովհետև մեծ հաշվով Ռուսաստանի և Արևմուտքի մեջ գնում է կատաղի պայքար այդ
հարցի վերբերյալ։ Դրա արդյունքում է, որ ՌԴ փորձում է այդ առաքելությունը վերցնել իր
վրա, իսկ ԵՄ-ն՝ իր՝ անտեսելով Ռուսաստանի շահերը։ Հայաստանը և Ադրբեջանն այսօր փոքր
գործիք են, որոնք վախենում են մերժել այս կամ այն ֆորմատը՝մտածելով, որ դրանից կարող
է հարված ստանան, դրա համար բոլոր ֆորմատներում հանդիպում են՝ փորձելով ներկայացնել
իրենց շահերը։









