Foto

Արտաշատի հրապարակում քաղաքացիները տեղադրում են Արցախի դրոշը. Սաղաթելյան

Հենց հիմա Արտաշատ քաղաքի հրապարակում արժանապատիվ քաղաքացիները, արձագանքելով երեկվա հանրահավաքի կոչին, տեղադրում են Արցախի Հանրապետության դրոշը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:

«Վստահ եմ՝ առաջիկա օրերին Արցախի դրոշը կբարձրանա Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքներում»,- գրել է Սաղաթելյանը՝ հրապարակելով լուսանկար դրոշի տեղադրումից: