Foto

Երեք հայ Ղրիմի կամրջի ահաբեկչական հարձակման գործով դատապարտվել են ցմահ ազատազրկման

Երեք հայ՝ Արտյոմ և Գրիգորի Ազատյանները, նաև բեռնատարի վարորդ Արթուր Թերչանյանը, Ղրիմի կամրջի ահաբեկչական հարձակման գործով դատապարտվել են ցմահ ազատազրկման: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Գործի շրջանակներում ձերբակալվել է ութ անձ, ևս հինգ մեղադրյալի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Մեղադրյալների թվում են Ռուսաստանի, Ուկրաինայի և Հայաստանի քաղաքացիներ։ Ռուս քննիչները ահաբեկչական հարձակման կազմակերպիչ են համարում Ուկրաինայի անվտանգության ծառայության (SBU) ղեկավար Վասիլ Մալյուկին։ Նա հեռակա ձերբակալվել է 2024 թվականի մարտին։

Աղբյուրը՝ 24news.am