Հանձնարարում եմ աշխատանքային 2 խումբ ստեղծել։ 1-ը պետք է զբաղվի օդի աղտոտվածության խնդիրներով, 2-րդը՝ երթևեկության կարգավորմամբ, խցանումների հաղթահարմամբ։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այսինքն՝ միջգերատեսչական խումբ, ներգրավված կլինեն նաև Երևանի քաղաքապետարանը, այլ համայնքների ներկայացուցիչները»,-հավելել է Փաշինյանը։









