Foto

Հայաստանի հրաձգության հավաքականը առաջինն է ճանաչվել Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում

Հայաստանի հրաձգության հավաքականը առաջինն է Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում:

Հիշեցնենք մեր մարզիկների արդյունքները:   10 մ, վազող թիրախ, նորմալ վազք, 30+30 կրակոց մրցաձևի կանանց պայքարում չեմպիոնի կոչումը նվաճել է Լիլիթ Մկրտչյանը: Արծաթե մեդալակիր է դարձել Արուսյակ Գրիգորյանը: Նույն մրցաձևի երիտասարդների պայքարում չեմպիոնի կոչումը նվաճել են Գոռ Խաչատրյանը  և Գոհար Հարությունյանը: Հայաստանի ներկայացուցիչները մեդալներ են նվաճել նաև խառը վազք, 20+20 կրակոց մրցաձևում: Մեծահասակների պայքարում ոսկե մեդալակիր է դարձել Լիլիթ Մկրտչյանը, իսկ արծաթե մեդալը նվաճել է Արուսյակ Գրիգորյանը: Երիտասարդների պայքարում Գոռ Խաչատրյանն ու Գոհար Հարությունյանը դարձյալ ոսկե մեդալներ են նվաճել: Նրանք առաջին տեղն են զբաղեցրել նաև թիմային միքս, 20+20 կրակոց մրցաձևում, իսկ երկրորդ տեղը գրավել են Հովհաննես Մարգարյանն ու Լիլիթ Մկրտչյանը: