• +374(060)744474
  • [email protected]
  • AM | RU
Site Logo
Site Logo
Site Logo
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Foto

ՌԴ ՊՆ-ն հայտարարել է ուկրաինական «Դոնբաս» գումարտակի մոտալուտ ոչնչացման մասին

Ռուսաստանի Զինված ուժերի ստորաբաժանումներն ավարտում են «Դոնբաս» նացիոնալիստական գումարտակի ոչնչացման գործողությունը, տեղեկացրել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը կիրակի օրվա ճեպազրույցում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը։

«Օրվա ընթացքում առաջ ենք շարժվել 12 կիլոմետր, դուրս եկել Նիկոլսկոյեի բնագիծ եւ Դոնեցկի Հանրապետության ստորաբաժանումների հետ փոխգործակցությամբ երեք կողմից շրջափակել Սլադկոյե բնակավայրը»,- ասել է Կոնաշենկովը։

Ըստ նրա՝ «ոչնչացվել են 60 գրոհային, նացիոնալիստների երկու տանկ, հետեւակի երեք զրահամեքենա, դաշտային վեց հրանոթ եւ ականանետեր»։

«Ներկայում մարտ է մղվում գրոհայինների մնացորդների եւ ուկրաինական զորքերի 54-րդ առանձին մեքենայացված բրիգադի ստորաբաժանումների դեմ՝ Սլադկոյե, Նովոուկրաինկա եւ Շախտյորսկոյե բնակավայրերի համար»,- ասել է Կոնաշենկովը։

ԴԺՀ-ի ուժերը մարտեր են մղում Կամենկա եւ Նովոսյոլովկա Վտորայա բնակավայրերի համար եւ հարձակվում են Նովոմիխայլովկա բնակավայրի ուղղությամբ, տեղեկացրել է Կոնաշենկովը։ Նա հայտարարել է, որ ԴԺՀ-ի զորախմբավորումը շարունակում է հետապնդել ուկրաինական Զինված ուժերի 53-րդ մեքենայացված բրիգադի «նահանջող ստորաբաժանումներին՝ հարձակում իրականացնելով Նովոմիխայլովկա բնակավայրի ուղղությամբ»։

«Ոչնչացվել են անձնակազմի 20 մարդ, մեկ տանկ, հետեւակի մեկ զրահամեքենա եւ ամենագնաց երեք ավտոմեքենա»,- ասել է Կոնաշենկովը։

Նա տեղեկացրել է, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերը մեկ օրում ոչնչացրել են ուկրաինական 89 ռազմական օբյեկտ։ «Դրանց թվում են չորս հրամանատարական կետ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի երկու սարքավորում, ինը հրանոթ, հրթիռահրետանային սպառազինության եւ զինամթերքի հինգ պահեստ, ինչպես նաեւ մարտական տեխնիկայի կուտակման 65 վայր»,- ասել է նա։

«ՀՕՊ ռուսական միջոցներն օդում խփել են ուկրաինական յոթ անօդաչու թռչող սարք, 1 483 տանկ եւ զրահապատ մարտական այլ մեքենաներ»,- ասել է Կոնաշենկովը։

«Հատուկ գործողության սկզբից ոչնչացվել է 214 անօդաչու թռչող սարք»,- ասել է Կոնաշենկովը։

Ըստ նրա՝ ոչնչացվել են ուկրաինական համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 150 սարք, 584 դաշտային հրանոթ եւ ականանետ, 1 279 միավոր հատուկ ռազմական ավտոտեխնիկա։

‹ › ×

    ԼՐԱՀՈՍ


    Պուտինն ու Թրամփը կհանդիպեն Հունգարիայում, երբ այդ հանդիպման համար պայմաններ ստեղծվեն


    Գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր քրեական գործով նախաքննության ավարտ է հայտարարվել


    Ախուրյան-Կառնուտ ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ, արգելափակված քաղաքացի


    Իրանի արևելքում ոսկու խոշոր հանքավայր է հայտնաբերվել


    ՀԱՊԿ-ում Պետության պաշտպանության և անվտանգության ոլորտում գիտական գործունեության հարցեր են քննարկվել


    22-ամյա երիտասարդը պայթյունի հետևանքով Ապարանի հիվանդանոցից ուղղաթիռով տեղափոխվել է Երևան


    Արհեստական բանականությունը տվել է Նիկոլ Փաշինյանի հոգեբանական պատկերը


    ՀԱԷԿ-ում տուրբոագրեգատների նորոգումը ավարտվել է ժամկետից շուտ․ բլոկի հզորությունը վերականգնվել է


    Պարեկներն անցած շաբաթ ծառայության ընթացքում հայտնաբերել են 394 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)


    «Կարմիր Խաչի» հարակից ճանապարհահատվածում կթույլատրվի հետադարձը

    © 2020 «vesti.am» կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս՝ հղումը կայքին պարտադիր է։Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ։ Հեռ. 060 74-44-74 E-mail: [email protected]