ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը թուրքական «Անադօլու» գործակալության տված
հարցազրույցում նշել է, որ ՀՀ բնակչությունն
ուզում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ։ Արդյո՞ք ՀՀ քաղաքացին, երբ կրկին քվե էր տալիս իշխող
թիմին, պատրաստ էր այդ հարաբերությունների կարգավորմանը և արդյո՞ք ընդդիմությանը քվե
տված քաղաքացիները ևս պատարստ են դրան։ Այս և այլ հարցեր Vesti.am-ը ուղղել է ԱԺ «Հայաստան» խմբակության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների
մշտական հանձնաժողոով անդամ Քրիստինե Վարդանյանին։
-
Տիկի՛ն Վարդանյան, ՀՀ ժողովրդի մի հատվածին էլ ներկայացնում է «Հայաստան»
խմբացությունը, ի՞նչ եք կարծում նրանք և՞ս պատրաստ են հարաբերությունները կարգավորել
Թուրքիայի հետ, ինչպես պնդում է ԱԳ նախարարը։
- Ընդդիմությանը քվե տված քաղաքացիներն իրենց դիրքորոշումը հստակ արտահայտել են։ Շուրջ 400 հազար քաղաքացի ասել է, որ այս իշխանությունը դավաճան է, նրանք են մեղավորները և պատասխանատուները։ Առհասարակ ՀՀ-ում անցկացրած բոլոր հարցումները փաստում են հակառակը՝ ՀՀ բնակչության շուրջ 90 տոկոսը սպառնալիք է համարում Թուրքիային, իսկ շուրջ 70 տոկոսը՝ Աբրդեջանին։ Այս փաստերը մանիպուլացնել չեն կարող, պարզապես թաքցվում են հանրությունից։ Նրանք էլ սա գիտեն, սակայն հարմար չեն համարում սրա մասին խոսելը։ Իսկ ի՞նչ մանդատ են նրանք ստացել՝ իրենք չեն գնացել ժողովրդին ասել, որ գիտեք մենք ձեզ զրկելու ենք արժանապատվությունից, հայրենիքից, ձեր երեխաները շարունակելու են զոհվել, իսկ մենք շարունակելու ենք պաշտոնավարել և պարгևավճարներ ստանալ։ Իրենք ասել են, որ «խաղաղության դարաշրջան» են բացելու։ Իրենք երկրորդ կապիտուլացիայի, արդարության դուռը փակելու համար մանդատ չեն ստացել։ Եթե հայ ժողովուրդը ընտրել է թուրքերի հետ համերաշխությունն, ապա 2020թ պատերազմում ինչո՞ւ էին հարյուրներով ու հազարներով ռազմաճակատ մեկնում ու հերոսություններ գործում։ Պարզապես կարող էին ձեռքները բարձրացնել և հանձնվել։
-
Գուցե ապագա ստեղծելու և «խաղաղության դարաշրջանի»
գինը հենց Ձեր նշած երկրորդ կապիտուլացիա՞ն է։
-
Կարծում
եմ, այս մարդկանց այլևս պետք չէ մեղադրել դավաճանության մեջ։ Իրենք իրենց արժեքներին,
իրենց գաղափարներին չեն դավաճանել։ Իրենց համար, իրենց պատկերացրած ապագան կա և իրենք
մեզ են ուզում տանել այդ ապագա։ Բայց արդյո՞ք իրենց պատկերացրած ապագան մեզ համար ապագա
է, թե՞ այն նոր ցեղասպանություն է: Իրականությունից
չես խուսափի՝ մենք կես քայլ ենք հեռու նոր ցեղասպանությունից։ Արցախում հիմա կատարվորղը
ցեղասպանության շարունակությունն է։ Արցախը վերջանա՝ դրվելու է Սյունիքի հարց, ապա Տավուշի
և այսպես շարունակ՝ միչև բնաջնջում։ Իրենք հայկական հարցը բաժանել են և մաս-մաս լուծում
են։ Մենք պարզապես կրկնելու ենք մեր ճակատագիրը։ Ցեղասպանության նկարների գունավորներն
ենք ունենալու, եթե որևէ բան չփոխենք և չկանխենք այդ ընթացքը։ Ոչ թե թուրքական ծրագիրն
է փոխվել, այլ, կարծես, մենք ենք փոխվում։
-
Որպես արտաքին հարաբերությունների հանձնաժողովի
նախագահ ինչպե՞ս եք գնահատում երկրի գլխավոր դիվանագետի այսօրինակ արտահայտությունները։
Սա խաղաղություն խնդրելո՞ւ ազդակ է։
-
Իրենք
հիմա ոչ թե խաղաղություն՝ այլ կործանում են խնդրում։ Ոչ մի բանական մարդ խաղաղությանը
դեմ լինել չի կարող։ Ես հարցնում եմ՝ ո՞ւր է իրենց խոստացած խաղաղությունը։ Ո՞նց կարող
է իրեն պաշտպանել չկարողացողը խաղաղություն բերի։ Խաղաղությունը չեն մուրում, խաղաղությունը
նվաճում են։ Խաղաղություն կարող են բերել արժանապատիվները։ Հիմա լսվում է միայն այս
իշխանության ձայնը, ով ասում է, որ պատրաստ է ամեն ինչի, միայն իր իշխանութունը պահպանվի։
Դա երկրի թիվ մեկ օրակարգն է դարձնել։ Արտաքին քաղաքականության մասով, թեպետ ՀՀ-ն պարտված
կողմ է, բայց առաջին բանը, որ պիտի անի, պետք է ասի, որ դա ոչինչ չի նշանակում, դա
փոփոխական է՝ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, Արցախի ժողովուրդը ունի
ինքնորոշման իրավունք և մենք պատրաստ ենք բանակցել միայն այդ կոնտեքստում։ Քանի արդարությունը
չի վերականգնվել, այս տարածալրջանում խաղաղություն չի կարող լինել։









