Foto

ՌԴ և Ուկրաինայի ԱԳ նախարարները կհանդիպեն Թուրքիայում. Զախարովա

Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Դմիտրի Կուլեբան կարող են շփվել Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակում։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Թուրքիայի նախագահի նախաձեռնությամբ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում նախատեսվում է շփում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի միջև՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի մասնակցությամբ»,- ասել է նա։

Զախարովան մանրամասնել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էրդողանը վերջին հեռախոսազրույցների ժամանակ պայմանավորվել են այս զրույցի շուրջ։

Համաձայն ֆորումի պաշտոնական կայքի տեղեկատվության, այս տարի միջոցառումը կանցկացվի մարտի 11-13-ը։