ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքը և քննարկվում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի ընտրության հարցը։ ՀՌՀ անդամի թեկնածություն է ներկայացրել նաև «Իմ քալը» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանը։
Հարց ու պատասխանի ժամանակ «Հայաստան» խմաբկցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց, թե որ դեպքում կքվեարկեր, և որ դեպքում չէր քվեարկի թեկնածուի օգտնին, ապա հավելեց․«2020 թվականից հետո երկիր կորցնելուց հետո ձեր խոսքում ցավի հետ կապված որևէ բան չտեսա», ինչին ի պատասխան Արթուր Մանուկյանը նշեց․« Ցավի ցուցադրության սրահներ չպետք է բացվեին, ու ես էլ ցավի ցուցադրության պոզաներ չպետք է ընդունեմ, որ դուք հասկանաք՝ ես ցավում եմ, թե՞ չեմ ցավում։ Գեղամ դու ինձ ճանաչում ես չէ, դու կասկած չունես չէ , որ ես ցավում եմ։ Եթե մեր մեդիադաշտում մենք ուշադրություն դարձնեինք կրթական ֆակտրի վրա, ապա այսօր, այստեղից նման տոնայնությամբ իրար հետ չէինք խոսի։ Գեղամ դու ինձ լավ ես ճանաչում, արդեն 30 տարի է ու դու կասկած ունե՞ս, որ ես ցավում եմ։ Չես կասկածում, ուղղակի դաշնակցական որոշում ունես ու չես քվեարկելու, կարամ գրազ գամ հետդ, որ կողմ չես քվեարկելու»։