• +374(060)744474
  • [email protected]
  • AM | RU
Site Logo
Site Logo
Site Logo
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Foto

Շարունակվում են ահազանգերը, որ Վարչական դատարանի նախագահը խախտումներով է իրականացնում գործերի մակագրությունը. ՄԻՊ

Դատական համակարգում շարունակվում է դատական գործերի «ձեռքով» մակագրության խիստ արատավոր, դատապարտելի պրակտիկան: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Արդեն լուրջ հարց է առաջ գալիս՝ արդյոք, օրինակ, Վարչական դատարանի կամ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահները դատավորների նկատմամբ չեն գործադրում արտաքին ապօրինի միջամտություններ կամ հենց դատարանների նախագահների նկատմամբ տեղի չեն ունենում արտաքին միջամտություններ համակարգչային ծրագրի փոխարեն դատական գործերը «ձեռքով» մակագրելու ընթացքում:

Առաջ է գալիս լուրջ հարց. արդյոք այն դատավորը, որին դատարանի նախագահը սեփական հայեցողությամբ մակագրել է գործ, համարվում է պատշաճ դատարան:

Ինչպե՞ս համոզված լինենք, որ ասենք, քննիչի կողմից դատարան ներկայացված կալանքի միջնորդությունը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը հատուկ չի մակագրել կոնկրետ դատավորի, որ նա բավարարի այդ կալանքի միջնորդությունը: Ու սա էլ այն ահազանգերի դեպքում, որ այս դատարանում գործերի մակագրություն է իրականացնում նաև աշխատակազմի ղեկավարը:

Կամ արդյոք հատուկ նպատակի համար չէ Վարչական դատարանի նախագահը 5 դատավոր ունեցող դատական կազմեր ձևավորում  այնպիսի գործերի համար, որոնք վերաբերում են, օրինակ, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներով ընդունված, թեկնածուներ գրանցելու կամ չգրանցելու հետ կապված որոշումներին կամ նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությանը:
Առավել ևս, շարունակվում են ահազանգերը, որ Վարչական դատարանի նախագահը խախտումներով է իրականացնում գործերի մակագրությունը: Նույն ահազանգերը շարունակվում են նաև՝ կապված Երևանի ընդհանուր իրավասության դատարանի հետ:

Այս ամենից բացի, շարունակվում են ահազանգերը, որ դատարանների նախագահները դատավորների միջև դնում են տարբերակումներ, առաջ է գալիս դատարանների նախագահներից դատավորների կախվածության արատավոր երևույթ: Դատարանների նախագահները չեն պահպանում (հաճախ) ըստ դատավորների ազգանունների այբբենական հերթականության դատական գործերի բաշխման պահանջը: Մեկ այլ դեպքում չի պահպանվում դատական գործերի բաշխման պատահականության սկզբունքը:

Դատարանների նախագահները դատական գործերի «ձեռքով» մակագրությունն իրականացնում են առանց չափանիշների՝ սեփական հայեցողությամբ: ՍԴ դիմելուց առաջ բոլոր դատարանների նախագահներին հարցումներ եմ արել, բայց նրանցից որևէ մեկը ցույց չի տվել հակառակը հիմնավորող ապացույցներ: Որոշներն անգամ խճճող տվյալներ են տրամադրել:

Այս պրակտիկան անչափ վտանգավոր է արդար դատաքննության, անձնական ազատության, մասնավոր կյանքի և մյուս սահմանադրական իրավունքների համար: Այս կերպ ուղղակի զրոյանում է անկախ ու անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի քննության յուրաքանչյուր մարդու սահմանադրական իրավունքը:

Նշված հարցով արդեն դիմել եմ Սահմանադրական դատարան: Հրապարակել եմ նաև մանրամասներով արտահերթ զեկույց։

Բայց այս անթույլատրելի վիճակը կողմնակի վտանգավոր նախադեպերով շարունակվում է նաև իմ արտահերթ զեկույցից ու Սահմանադրական դատարան դիմելուց հետո»:

‹ › ×

    ԼՐԱՀՈՍ


    Մկրտիչ Արզումանյան․ հզորագույն արտիստ, համեստագույն մարդ. Նիկոլ Փաշինյանի գրառումը


    ՏԿԵ նախարարը հանձնարարել է հետևողական լինել հավաքագրումների ցուցանիշներին


    Գազայում զոհվածների իրական թիվը տասը անգամ գերազանցում է պաշտոնական տվյալները


    Բաքվում շարունակում են դատել ապօրինաբար պահվող հայերին


    Երևանում գազալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել գազի պայթյուն՝ հրդհի բռնկումով․ կան տուժածներ


    ԱԽ քարտուղարը ներկայացրել է օգոստոսի 8-ին ստորագրված համաձայնագրերը


    Ավտովթար-վրաերթ՝ Երևանում․ 4 հոգի վիրավոր է


    Հունգարիան և Չինաստանի ատոմային էներգիայի գործակալությունը համաձայնագիր են ստորագրել


    Օկուպացված Արցախում Այվազովսկու հուշարձանի ոչնչացումը մտահոգություն է առաջացրել նաև Ռուսաստանում


    Բրիտանիայի ԱԳՆ-ն կանչել է ՌԴ դեսպանին ռուսական ԱԹՍ-ների կողմից Լեհաստանի և Ռումինիայի օդային տարածքը խախտելու համար

    © 2020 «vesti.am» կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս՝ հղումը կայքին պարտադիր է։Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ։ Հեռ. 060 74-44-74 E-mail: [email protected]