«Ալաշկերտի» արդեն նախկին կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանը կարիերան կշարունակի Եվրոպայում։ Նա տեղափոխվել է Մալթայի բարձրագույն խմբում հանդես եկող «Ֆլորիանա» ակումբ։ Պայմանագիրը նախատեսված է մեկ տարով՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։
«Ակումբը շարունակում է համալրվել որակյալ ֆուտբոլիստներով՝ ամբիցիոզ նպատակներն իրականացնելու համար»,- ասված է «Ֆլորիանայի» պաշտոնական հաղորդագրության մեջ։