Foto

Զինծառայողներն իրականացրել են պայմանական հակառակորդի կրակակետերի ոչնչացման գործողություններ

Պաշտպանության նախարարության N զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացվել է վաշտային մարտավարական զորավարժություն:


ՊՆ-ից  հայտնում են, որ ներկայացվել են անձնակազմի խնդիրները մարտավարական բարդ իրավիճակում։ Զինծառայողներն իրականացրել են պայմանական հակառակորդի կրակակետերի ոչնչացման, նպաստավոր դիրքերի զբաղեցման և ամրացման գործողություններ։


Հիշեցնենք, որ 2022-ի հունվարի 15-ից ապրիլի 15-ը Հայաստանում կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ։ Հավաքներում կընդգրկվեն պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական ու սպայական կազմերը։


Հավաքների նպատակն, ըստ նախագծի, պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործումն ու վերապատրաստումն է։