Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի լիաֆորմատ համաձայնագրի կնքումը։
«Կարևոր եմ համարում ևս մեկ անգամ ուշադրություն հրավիրել Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի լիաֆորմատ համաձայնագրի շուտափույթ կնքման հետաքրքրության վրա։ Թեհրանի հետ ժամանակավոր համաձայնագրի գործարկման փորձը հստակ ցույց է տալիս համագործակցության հետագա խորացման ներուժի ու հեռանկարների առկայությունը», - ասել է Փաշինյանը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում։