Foto

Մոսկվայում ձերբակալված զինյալները մտադիր էին կրակել անցորդների վրա

Մոսկվայում ձերբակալված զինյալները նախատեսել էին մայիսյան տոների ժամանակ մասսայական վայրերում կրակել անցորդների վրա: Ահաբեկչությունները մտադիր էին անցկացնել ինչպես Մոսկվայում, այնպես էլ մայրաքաղաքի արվարձաններում: Անվտանգության դաշնային ծառայությունը դեռ չի հաստատել այս տեղեկությունը: Այս մասին հաղորդել է «РИА Новости»-ն:

Կենտրոնական Ասիայից ժամանած չարագործները ձերբակալվել են ԱԴԾ-ի կողմից՝ ահաբեկչություն պատրաստելու կասկածանքով: Նրանց մոտ հայտնաբերվել է զենք և պայթուցիկ: Այս պահին նրանք ցուցմունք են տալիս քրեական գործի շրջանակում:

Vesti.am