Foto

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2193 նոր դեպք. մահացել է 52 քաղաքացի

Հայաստանում հոկտեմբերի 30-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 2193 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 306 739 դեպքի: 

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է է 2 080 843 վերջին մեկ օրում` 18141 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 31 650 պացիենտ:

Վերջին տվյալներով ապաքինվել է 267 514  անձ` վերջին մեկ օրում 1578 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 52 քաղաքացի, մահացածների թիվը 6284 է:

Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1291 է: