Foto

Սուրբ Գեղարդն անխաթար, անվնաս, ապահով Մայր Աթոռ սուրբ էջմիածնում է․ Ասողիկ աբեղա Կարապետյան

Սուրբ Գեղարդն անխաթար, անվնաս, ապահով, անվտանգ Մայր Աթոռ սուրբ էջմիածնում է, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի արխիվի և թանգարանների տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանը։

Դիտարկմանը, որ Գեղարդից ինչ–որ մասնիկ ռուս ուղղափառ եկեղեցուն նվիրվել է, Հայր Ասողիկը պատասխանեց` հիշեցնելով, որ դարեր շարունակ քրիստոնեական եկեղեցիները իրար մասունքներ նվիրել են, նվիրում են և նվիրելու են։

«Դա բացառապես եկեղեցու իրավունքն է և որևէ մեկն այդտեղ ասելիք, անելիք չունի։ Եկեղեցին որոշում է, եկեղեցին նվիրում, բայց և եկեղեցին գիտի` ինչ է նվիրում, ինչպես է նվիրում և այդ ամենի արդյունքում ինչպես է անխաթար մնում սրբությունը, որը առաջին դարից պահվել է հայոց աշխարհում։ Մենք նվիրել ենք ընդամենը Գեղարդի մանրակերտը»,– ասել է նա։