Foto

Անցկացվել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացի կրակային փուլը

Հունվարի 14-ին ՊՆ զորավարժարաններից մեկում տեղի է ունեցել ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի 2026 թվականի ատեստավորման գործընթացի կրակային փուլը։

Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը և Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հետևել են քննական գործընթացին։