Իրանի բարձրաստիճան պաշտոնյան բրիտանական «Reuters» լրատվական գործակալությանը հայտնել է, որ Իրանին ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմաբազաները կդառնան Իրանի պատասխան հարվածների թիրախ։ Ըստ աղբյուրի՝ այդ մասին պաշտոնական Թեհրանը նախապես տեղեկացրել է մի շարք երկրների, այդ թվում՝ Թուրքիային:
Պաշտոնյայի փոխանցմամբ՝ Թուրքիայում, ինչպես նաև Սաուդյան Արաբիայում և Արաբական Միացյալ Էմիրություններում տեղակայված ԱՄՆ ռազմական օբյեկտները կթիրախավորվեն, եթե այդ երկրները թույլ տան իրենց տարածքը օգտագործել Իրանի դեմ գործողությունների համար։
Վերջինիս խոսքով՝ Թեհրանը նաև կոչ է արել Թուրքիային և մյուս տարածաշրջանային երկրներին քայլեր ձեռնարկել՝ կանխելու Վաշինգտոնի հնարավոր ռազմական գործողությունն Իրանի դեմ։ Զուգահեռաբար հաղորդվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոշտ հայտարարություններից հետո սառեցվել է Իրանի և ԱՄՆ-ի միջև ուղիղ դիվանագիտական շփումը, ինչը մեծացնում է տարածաշրջանային լարվածության սրման ռիսկերը։









