Foto

Հիվանդացության դեպքերի ավելացման մեղավորը միայն ու միայն «անհնազանդ» քաղաքացին է․ Ո՞ւր է պետություն-քաղաքացի կոնտակտը

Ասյօր կորոնավիրուսային հիվանդություն ունեցող 45 մարդ է մահացել կամ զոհվել։ 2020 թվականի մարտի 1-ին ՀՀ-ում հաստատվեց կորոնավիրուսի 1-ին դեպքը, ապա լոքդաուն ու բաց մնացած 100- ավոր հարցեր, որոնց պատասխանները պիտի տրվեին քաղաքացի- պետություն համագործակցության և կոնտակտի արդյունքում։ ՀՎԿԱԿ-ից տեղեկացնում են, որ այսօրվա մահվան 42 դեպքի պատճառը կովիդն է, իսկ 3-ինը՝ այլ հիվանդությունը, բայց անձի մոտ առկա է եղել կորանավիրուս։ Հենց սա էլ հարցերին մեկն է, որ նման հայտարարության հենց առաջին օրը սկսել է «տանջել» քաղաքացիներին՝ առանց դիահերձման ինչպե՞ս են իմանում՝ անձի մահվան պատճառը վիրո՞ւս է, թե՞ այլ հիվանդությունը։ Մարդիկ գիտեն, որ մահվան ճշգրիտ պատճառը կարող է նշել դիահերձող բժիշկը, միայն հերձումն ավարտելուց հետո։ Իսկ հակառակում քաղաքացիներին, որևէ մեկը չի էլ փորձել համոզել։ Սա անվստահության  պատճառներից մեկն է միայն։

Լոքդանունից առաջ և հետո, կարծես, քաղաքացին այլ իրականությունում ապրե՝  նախ վիրուսի մասին ստույգ ինֆորմացիա չկար, թե ի՞նչ է, ինչպե՞ս է տարածվում, ո՞ր օրգանները կարող է ախտահարել և այլն։ Երկիր ներթափանցելուց հետո էլ  վարչապետը, նախկին ԱՆ նախարար Արսեն Թորոսյանը  և ոլորտի այլ պատասխանատուներ ջանք չխնայեցին, որ քաքացիներն անլուրջ վերաբերեն վիրուսին։ Զրո կոնտակտ ստեղծվեց առողջության առաջնային պահպանման օղակի և նախարարության միջև, տեղամասային բժիշկները հիվանդության մասին ինֆորմացված էին այնքան, որքան համացանցային հոդվածներն էր թույլ տալիս, նույնը կովիդ բաժանմունքների աշխատակիցների և բժիշկների դեպքում էր։

Հաջորդն՝ անլրջության ֆոնին հիվանդությանը հատուկ կարևորություն հաղորդելու և կարևորության էությունը չբացատրելու մեջ էր՝ «դիմակ կրեք, որ չտուգանվենք» թեզն ավելի լավ աշխատեց, քան «կրի՛ր դիմակ, փրկի՛ր կյանքերը»։ Ոչ մեկ չհիմնավորեց և չբացատրեց ինչո՞ւ դիմակ կրել, ինչո՞ւ է դա կարևոր և եթե նույնիսկ ասաց, ապա որևէ մեկը չլսեց, քանի որ դրան հաջորդող նախադասությունում  նախարարն ասում էր՝ եթե մեր քաղաքացիները չեն ցանկանում դիմակ կրել, ապա կտուքանվեն 100-150 հազար դրամով։ Դե հետո էլ որոշեցին իջեցնել տուգանքի չափը, բայց քաղաքացին արդեն լարված էր և պատրաստ չէր լսել այլ թեզ՝ դիմակը դնում էր այն ժամանակ, երբ տարածքում ոստիկան էր տեսնում։

Հետաքրքիր է, որ այս սխալը կրկին գործի դրվեց պատավաստման դպքում՝ պատվաստվեք, թե չէ, թույլ չենք տա աշխատանքի գնալ, թեստավորման համար ամսական  2 անգամ կարողանում եք վճարել, լավ․․․, այդ դեպքում կսարքենք ամսական 3-4 անգամ։ Չգրանցված աշխատողների դեպքում էլ լուծում կա՝ կարգելվի գնալ թատրոն, կինո, սրճարան, ժամանցի վայրեր և այլն։ Բայց․․․ օրինակ՝ պատվաստված մարդկանց մեջ խաղարկվող կինոյի ու թատրոնի տոմսերի ճակատագրի մասին ոչ մեկ տեղյակ չէ։ Քաղաքացի-պետություն,  գործատու- աշխատող, մարդ- մարդ հարաբերությունները մահանում են այն ժամանակ, երբ ասվում է սա արա, թե չէ․․․ այսպես, այնկպես կլինի։ Կորոնավիրուսի դեմ պայքարն հենց այդպես սկսվեց ու արդյունքում ունենք այն, ինչ-որ կա։ Դե չիմացության,  մեկը մյուսին հակասող արտահայտությունների պակաս հիմա էլ չկա։ Քաղաքացին ինչպե՞ս վստահի մի նախարարի, ով չգիտի պատվաստման անունը՝ Ավանեսյանը Սուտնիկ V ասելու փոխարեն երկու անգամ ասաց, Սպուտնիկ 5։ Սա ոչ թե շփոթելու, այլ չիմացության արդյունք է։Առահասարակ ԱՆ-ն որդեգրել է չէ՞․․․ դե ուրեմն այսպես․․․ քաղաքանությունը։ Պատվաստվե՛ք Գարդասիլով, թե չէ, ձեզ չենք բուժի։ Սիգարետ մի՛ ծխեք, թե չէ՝ կթանկացնենք, պատվաստվե՛ք, թե չէ կտուգանենք, թե չէ ստիպված կլինեք ձեր հաշվին բուժվել և՛ այլն, և՛ այլն։ Իսկ տապալված քաղաքականության առավելագույն արդյունքը, որ քաղաքացին կարող է ակնկալել, դա ներողություն խնդրելն է մոտ 7000 կորոնավիրուսից մահանցած ների և պարկերի մեւ պահվող պատերազմի զոհերի դիերի համար։ Եվ այքանից հետո  հիվանդացության դեպքերի ավելացման մեղավորը միայն  ու միայն «անհնազանդ» քաղաքացին է։

Հեղինակ: Աննա Ավետիսյան