Foto

«Նոա»-ն հայտարարեց խորվաթ ֆուտբոլիստի ձեռքբերման մասին

Հայաստանի գործող չեմպոին և գավաթակիր «Նոային» է միացել խորվաթ ձախ եզրային հարձակվող Մարին Յակոլիշ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Խորվաթ ֆուտբոլիստը կարիերայի ընթացքում հանդես է եկել այնպիսի ակումբներում, ինչպիսիք են՝ ֆրանսիական «Անժե», ավստրիական «Ադմիրա Վակերը», խորվաթական «Հայդուկը», ավստրալական «Մելբուրն Սիթին»։

28-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբն Ավստրալիայի «Մաքարթուր» թիմն էր, որտեղից երևանան ակումբ է տեղափոխվել տրանսֆերային համաձայնագրով:

Ֆուտբոլիստի հետ կնքվել է 2 տարվա պայմանագիր։ Յակոլիշը «Նոայում» կկրի 47 համարի մարզաշապիկը։

tert.am