Foto

Սոչիում նկատվել են հազվադեպ կամարաձև ամպեր

Սոչիի բնակիչներն ու հյուրերը ականատես են դարձել հազվադեպ բնագիտական երեւույթի՝ կամարաձեւ (արքադային) ամպերի առաջացմանը։ Տեսանյութերն ու լուսանկարները տարածվել են «Сочи №1» Telegram ալիքում։


Մասնագետների խոսքով՝ նման ամպերը հաճախ կանխագուշակում են մոտալուտ անբարենպաստ եղանակ։ Դրանք առաջանում են մթնոլորտում օդի շարժման և խոնավության յուրահատուկ պայմաններում։

Ավելի վաղ Սոչիում արձանագրվել էին նաև արևային հալո և գունավոր ամպեր, որոնք նույնպես կապված են մթնոլորտում լույսի բեկման և անդրադարձման օպտիկական երևույթների հետ։

lurer.com