Foto

Ղազինյանին չընտրելու հիմնավոր պատճառ կա․ ասում է իշխանությունը, հակադարձում է Ղազինայնը

Երեկ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանը 8-րդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ Խորհրդարանը ձևավորվել է օգոստոսի 2-ին, ապա ձևավորվել են հանձնաժողովները։ Այս հանձնաժողովը երկրի համար կարևորագույն այս փուլում պիտի ամենազբաղվածը լիներ, արտահերթ նիստերի պակաս չզգացվեր։ Հիմա էլ արտահերթների պակաս չի զգացվում, միայն թե օրակարգում հիմանակնում փոխնախագահի ընտրության հարցն է։ Ինչո՞ւ իշխանությունը կամ ընդդիմությունը չի գնում զիջումների։ Հանձնաժողովի ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանն իր բացատրությունն ունի։ «Հանձանժողվի աշխատանքն, ըստ էության չի խաթարվում, բայց միայն այն հանգամանքը, որ ամեն շաբաթ քննարկվում է նաև այդ հարցը և մենք ժամանակ  ենք կորցնում դրա վրա, կարող ենք ասել, որ այս առումով խաթարվում է։ Այդ ժամանակը կարող ենք ծախսել օրակարգային հարցեր քննարկելու վրա։ Չըտրելու մասով՝ հիշեցնեմ կարևորներից մեկը՝ պարոն Ղազինյանն առ այսօր չի լրացրել հատուկ գաղտնիության ռեժիմի թույլտվություն ստանալու հայտը և հրաժարվում է լրացնել: Իսկ պաշտպանության հանձնաժողովում նույնիսկ անդամ չես կարող լինել, եթե այդ թույլտվությունը չունենաս։ Նա ուզում է լինել տեղակալ և չունենալ գաղտի փաստաթղթերին ծանոթանալու և դրանք չհանրայնացնելու, չհրապարակելու պատասխանատվությունը: Ինչպե՞ս կարող ենք մենք նրան ընտրել։ Դա ստորագրելուց հետո, պետական գաղտնիք հրապարակելու դեպքում անձը ենթարկվում է քրեական պատասխանատվության։  Իսկ հարցին՝ թե ինչո՞ւ չի լրացնում՝ պատասխանում է, որ ունի իր անձնական դրդապատճառները և հիմնավորումները»,-նշեց Խաչատրյանը։

Արդյո՞ք իշխանությունը մտավախութուն ունի, որ Ղազինյանը հանձնաժողովում է՝ պետական գաղտիքի տիրապետելու, հանրայնացնելու և  գուցե «պետական դավաճանության» մասին իր հաղորդման համար հիմնավոումներ գտնելու նպատակով։ Արմեն Խաչատրյանը հստակ պատասխան չտվեց։ «Եթե մարդը չի ստորագրում փաստաթուղթը, որ գաղտնիության ռեժիմի թույլտվություն ստանա, միաժանակ նաև պատասխանատվություն կրի, ամեն ինչ էլ պետք է ենթադրենք, պարտավոր ենք ենթադրել: Մենք չենք կարող վտանգի տակ դնել ազգային անվտանգությանը առնչվող տեղեկատվությունը, եթե նույնիսկ կասկածենք  ընդհամենը 1%-ով։ Սա չընտրելու ամենփոքր հանգամանքներից մեկն է, բայց երեկ իր հայտարարությունն ավելի մտահոգիչ էր՝ ասաց չեմ լրացնելու հայտը, քանի որ ունեմ անձնական խնդիրներ։ Սա լուրջ հանձնաժողով է և մենք էլ ունենք 44 օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքներ, առաջիկայում առնչվելու ենք պետական հույժ գաղտնի տեղեկատվությանը և բացառելու ենք որևէ մեկի ներկայությունը, ով չունենա գաղտնիքին տիրապետելու թույլտվություն»,- բացատրեց ՔՊ պատգամավորը։

Խաչատրյանին հիշեցրինք, որ Ղազինյանին չընտրելու պատճառը մամուլը կապում էր ԱԺ ծեռկռտուքի ժամանակ շիշը վարչապետի և փոխվարչապետի ուղղությամբ նետելու հետ։ Զարմանում է և ասում․ «Շիշը ի՞նչ կապ ունի։ Ինչ արել է, պխատասխանը ստացել է:  Որևէ կերպ շիշ շպրտելը կապել չըտրելու հետ, ուղղակի պարզամտություն է։ Կարող է շիշ է շպրտել, բայց այդ մարդը մեր հանձնաժողովին պետք լինի։ Խնդիրներից ամենակարևորն այս պահին նա է, որ չի ուզում պետական գաղտնիքի տակ մտնել և ստորագրել, սրա դեմ ո՞վ կարա ինչ ասի։ Այդ մարդուն բերենք, ցուցակը դնենք դեմը, ասենք որ տարի ինչքան հրթիռ ենք առել, այդ մարդը պատասխանատվություն չկրի և երբ ուզի ՖԲ-ով հրապարակի՞»։

Vesti.am-ը կապ հաստատեց նաև Արթուր Ղազինյանի հետ և խնդրեց, որ իր դիրքորաշումն ասի։ «Այդ հայտը լրացվում է ինչ-որ նպատակով՝ եթե ստեղծվում է քննիչ հանձնաժողով, եթե ընտրվում ես նախագահի տեղակալ, այո՛ պետք է լրացնել։ Հիմա, ո՛չ տեղակալի ընտրությունն են ապահովում, ո՛չ քննիչ հանձնաժողովի ստեղծումը, հետևաբար դրա լրացումը ինքնանպատակ է։ Որ պահին որոշումը կայացվի, որ նախագահի տեղակալի ընտրոությունը կայանաում է, կամ ստեղծվում է քննիչ հանձնաժողով, մի քանի րոպեից մուտք արած կլինեմ։ Ես գտնում ե, որ պետական գաղտնիքի տրիապետելը ընդդիմադիր քաղաքական գործունության մեջ, կարող է ինձ վնասել։ Այն սահմանփակում է քաղաքական գործունեությունը, գնահատականները, որակումները և այլն, հետևաբար այս պահին ձեռնպահ եմ մնում՝ միչև կլինի առարկայական որևէ իրավիճակ։ Դա չի կարող պատճառ լինել նախագահի տեղակալի ընտրության համար, սա աբսուրդ է։ Ընդիմությանը թեկնածուին փոխելու պահանջ ներկայացնելը բնականաբար չէր կարող բավարարվել։ 4 ընդդիմադիր պագամավորներն էլ հավասարաչափ իրավունքներ ունեն և կարող են լինել նախագահի տեղակալներ։ Իշխանությունն անվերջ կարող է նախագահի տեղակալ չընտրել»,- մանրամասնեց Ղազինյանը։

Արդյո՞ք չստորագրելը որևէ կերպ կարող է կապվել Ղաազինյանի՝ պետական դավաճանության մասին հաղորդում ներկայացնելու հետ։  «Ես ասում եմ, որ Նիկոլ Փաշինյանը պետական դավաճան է և դրա համար պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության»,- եզրափակեց Ղազինայնը։  

Հեղինակ: Աննա Ավետիսյան