Հայաստանում հոկտեմբերի 18-ին կատարվել է 12 933 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1054 նոր դեպք: Առողապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 889 հիվանդ, գրանցվել է մահվան 38 դեպք: Նրանցից 1-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, Հոկտեմբերի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 284 237 դեպք, որոնցից 255 821-ն` առողջացած, 5842-ը` մահվան ելքով: Մահվան ևս 1235 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 7077 կորոնավիրուսով հիվանդ։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 21 339 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 910 201 թեստավորում: