ՀՀ էլեկտրաէներգետիկ շուկան գնում
է ազտականացման։ Այս մասին օրերս հայտարարեց Հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։ Շուկայի ազատականացման և հնարավոր ռիսկերի
մասին Vesti.am-ը զրուցել է էներգետիկ
փորձագետ Վահե Դավթյան հետ։
-
Պարո՛ն Դավթյան, ի՞նչ ասել է շուկայի ազատականացում և ի՞նչ ռիսկեր
է այն պարունակում։
-
Ըստ եվրասիական
ընդհանուր էներգետիկ շուկաների ձևավորման նախագծի, անհրաժեշտ է անդամ-պետությունների
շուկաները ազտականացնել։ Դա ենթադրում է երկու բաղադրիչ՝ 1-ին. տարանջատել
էլ․ էներգիայի արտադրությունը, փոխանցումը
և բաշխումը։ Դա իրենից ենթադրում է, որ մեկ սյուբեկտ այլևս չի կարող այս երեք գործառույթները
միաժամանակ իրականացնել, այնպես, ինչպես այսօր է արվում։ 2-րդ. շուկայում պետության
մասնակցության մինիմալիզացումն է։ Ազատականացման
ծրագիրը հաստատվել է 2017 թվականին և այն պետք է կյանքի կոչվեր 2021 թվականի սկզբին,
բայց հաշվի առնելով մի շարք օբյեկտիվ և սյուբեկտիվ գործոններ, ծրագիրը հետաձգվեց միչև
2022 թվականի մարտ ամիսը։ Առաջին հայացքից ազտականացումն իր մեջ դրական գործոններ է
պարունակում՝ մասնավորապես սակագների մեղմման, շուկայի մրցակացային մթնոլորտի ձևավորման
համար։ Էլ․ էներգիայի շուկայում գործընթացներն ավելի թափանցիկ են տեղի ունենալու։ Այս
նոր մոդելը գալիս է փոխարինելու դեռևս 2004 թվականին ընդունված և մինչ այժմ գործող
մոդելին՝ այսինքն՝ էլ․ էերգիան և՛ ձեռք է բորում և՛ վաճառում է Հայաստանի էլելկտրական
ցանցեր ընկերությունը։
-
Նորկայումս էլ ՀԷՑ-ը շարունակելու է լինել երաշխավորված օպերատոր
և այն անձինք, ովքեր չեն կարողանա ազատականացված շուկայից գնումներ կատարել, կկարողանան
գնել ՀԷՑ-ից։ Սա այս պահին կիրառվող մոդելը չէ՞։
-
ՀԷՑ-ը կարող
է նման քայլեր իրականացնել, եթե ձեռք բերի համապատասխան լիցենզիա, բայց բազային ծրագրի
համաձայն ՀԷՑ-ը ասյուհետ պետք է հանդես գա այս ծարագրի շրջանակներում, որպես ենթակառուցվածքների
ծառայություններ մատուցող սյուբեկտ։ Կարող է ձեռք բերել նաև լիցենզիա և զբաղվել վաճառքի
գործառույթով ևս։ Արդեն նշեցի, որ գործընթացը տարանջատվում է երեք փուլի՝ գեներացում,
փոխանցում և բաշխում, և եթե մի ընկերություն
իրականացանում է այս երեք գործառույթներից 2-ը, ապա կարող ենք ասել, որ ազատականացումը
ֆորմալ բնույթ է կրում։
-
ԵԱՏՄ մյուս երկրների փորձն ի՞նչ է հուշում, ազատականցումը ի՞նչ
խնդիրների է հանգեցրել։
-
Նույն Ղազախստանում,
Ղրղստանում լիբերալիզացումը ֆորմալ բնույթ է կրում։ Կարծես թե տարանջատումը իրականացվել
է, հաշվի առնելով, որ ակտիվները բաշխվել են
այն էներգետիկ ընկերությունների միջև, որոնք գործում են պետական կապիտալի հիման վրա։ Բելոռուսն ընդհանրապես անցում չի կատարում
լիբերալիզացմանը՝ հաշվի առնելով, որ ատոմակայան են կառուցում և սպասում են արմատական
փոփոխությունների և այլն։ Կարևոր է հաշվի առնել Ռուսաստանի փորձը, քանի որ առաջինն
իրենք են ռեֆորմներ իրականացրել էներգետիկ համակարգում, որն էլ հանգեցրել է շատ լուրջ
խնդիրների՝ նախ և առաջ սակագների աճի, անվտանգության խնդիրների՝ տեղի են ունեցել բազմաթիվ
վթարներ և այլն։ Մյուս կարևոր ռիսկը, որը կառանձնացնեի, արտահանման խնդիրն է։ Ենթադրվում
է, որ այդ նոր ընկերությունները կարող են ավելի էժան էլեկտրաէներգիա ներկրել դրսից
և վաճառել ՀՀ-ում։ Մենք գիտենք, որ ՀՀ էներգետիկ համակարգն ավելցուկային է և արժեքով
ավելի բարձր, քան օրինակ Վրաստանում է: Ես չեմ բացառում, որ ինչ-որ մի պահի ՀՀ-ն կախվածության
մեջ ընկնի Վրաստանից։ Հաշվի առնելով, որ շուրջ կես տարի կանգնեցված է ատոմակայանի աշխատանքը,
Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը ևս չի գործում, 30-ից ավելի ՀԷԿ-եր մնացին Արցախի
հանձնված տարածքներում, մենք արդեն սկսել ենք Վրաստանից էլ․ էներգիա ներկրել, իսկ Վրաստանն էլ իր հերթին էլ․ էներգիայի
մեծ մասը ներկրում է Ադրբեջանից։