Մադագասկարի նախագահ Անդրի Ռաձուելինան հոկտեմբերի 14-ին հայտարարել է, որ ցրել է խորհրդարանը։ Նախագահը, որը փախել է երկրից, ավելի վաղ հրաժարվել էր հեռանալ պաշտոնից։«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Ռաձուելինան հրամանագիր է հրապարակել Facebook-ում՝ նշելով, որ խորհրդակցել է Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Reuters-ը նշում է, որ այս պահին պարզ չէ՝ արդյոք այս քայլն իրավական արժեք ունի թե ոչ։
Մի քանի շաբաթ շարունակվող բողոքի ակցիաների մասնակիցները, որոնք հիմնականում երիտասարդներ են՝ Z սերնդի ներկայացուցիչներ, պահանջում են նախագահի հրաժարականը։ Բազմաթիվ զինվորականներ ևս միացել են ցուցարարներին։
Ընդդիմությունը փորձում է բավարար չափով ստորագրություններ հավաքել, որպեսզի խորհրդարանում սկսի նախագահի իմփիչմենթի գործընթաց։