Հոկտեմբերի
1-ից պարտադիր պայման է կա՛մ պատվաստվել կորոնավիրուսի դեմ, կա՛մ հանձնել ՊՇՌ թեստ։
Այս որոշման մասին իմանալուն պես քաղաքացիները սկսեցին շրջանառել այն լուրը, որ «թեստի
բիզնես է» սկսվում։ Նույնիսկ սկսեցին անուններ շրջանառվել, թե ովքեր են թեստեր ներկրողները
և այլն։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ
հարցրեին, թե ինչո՞ւ Հայաստանում ՊՇՌ թեստի
գները չեն նվազում։ Հարցին ի պատասխան նախարարն ասաց, որ ՀՀ-ում թեստի արժեքը բավականին
ցածր է և, եթե ուսումնասիրենք այլ երկրների գնային քաղաքականությունը, ապա կտեսնենք,
որ ՀՀ-ում այն համարյա ինքնարժեքին մոտ է։
Հիմա,
երբ հոկտեմբերի 1-ից սկսած աշխատողը հնարավորություն ունի ընտրելու երկու պարտադիրներից մեկը՝ կա՛մ ՊՇՌ թեստ, կա՛մ պատվաստում, առաջարկվում է թեստ 50 տոկոսից ավելի մատչելի
արժեքով։ Այդ ինչպե՞ս է ստացվում, որ 15 000 դր արժողությամբ թեստը ինքնարժեքին մոտ
էր, իսկ հիմա առաջարկվում է 6000 դրամով։ Քանի որ, ինչպես մույս բիզնեսները, այնպես էլ
սա, նաև շահույթ է հետապնդում, նշանակում է, որ 6000 դրամով թեստ առաջարկող բժշկական
կենտրոնը ևս եկամուտ ունի այդ 6000 դրամից։
Դեռևս
արտադրող, որևէ կազմակերպություն չի հայտարարաել
թեստերի վաճառքների գները նվազեցնելու մասին։