Foto

ՀՀ ո՞ր իշխանության ժամանակ ի՞նչ ուղով են գնացել հայ-թուրքական հարբերությունները

Հայ-թուրքական հարաբերությունները գնում են կարգավարման նոր ուղով: Հայկական կողմից ազդակներ են գնում Թուրքիա՝ որոշներն էլ անպատասխան չեն մնում: Պատմաբան Գևորգ Մելքոնյանից Vesti.am-ը հատաքրքրվեց, թե անկախ Հայատանի ո՞ր նախագահի օրոք ի՞նչ մակարդակում  են եղել հայ- թուրքական հարաբերությունները և հիմա ի՞նչ  փուլում են դրանք:

-          Պարո՛ն Մելքոնյան, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայ- թուրքական հարաբերությունները ինչպե՞ս էր ձևավորում և ո՞ր  փուլում դրանք գնացին փակուղի:

-          Պատմությունը ցույց տվեց, որ հայ- թուրքական հարաբերություններում Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքականությունն ավելի հեռատեսական էր և ուղղված բարի դրացիական հարբերությունների ձևավորմանը և հասել էր այն աստիճանի, որ Արցախյան 1-ին պատերազմի ամենաթեժ օրերին Թուրքիան թույլ տվեց, որ իր տարածքով 100 տոննա ցորեն մտնի Հայաստան: Սա, իսկապես, աննախադեպ քայլ էր, բայց դա միանշանակ գալիս էր Հայաստանի առաջին նախագահի վարած քաղաքականությունից: Որպես պատմաբան բարձր եմ գնահատում առաջին նախագահի քայլերը հայ-թուրքական հարաբերությունների կարգավարման գործում: Հայաստանի և Արցախի հաջողություններն Արցախյան առաջին պատերազմում, բնականաբար, խորացրեցին հայ-թուրքական հարաբերությունների անջրպետը: Իսկ 1993 թվականին, Քարվաճառի ազատագրումից հետո, Թուրքիան փակեց սահմանը Հայաստանի հետ, ապա նույնիսկ սկսեց ռազմական պլաններ մշակել  Հայաստանի դեմ։ Բայց, քանի որ Թուրքիան այն ժամանակ բավականին թույլ էր, ինչպես նաև հաշվի առանելով, որ Ռուսաստանի դիրքերը բավականին ուժեղ էին տարածաշրջանում, ուստի ուղիղ բախումների չգնաց:

-          Հայ-թուրքական հարաբերություններում ի՞նչ ուղի ընտրեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

-          Ռոբերտ Քոչարյանը գնաց հակառակ ուղով՝ Հայոց ցեղասպանության ճանաչում, պահանջաիրություն, այդ թվում նաև տարածքային: Քոչարյանի կառավարման 10 տարիներին զարգացվեց Ցեղասպանության ճանաչման թափը և այդ ուղղությամբ բավականին մեծ աշխատանք տարվեց: Թուրքիայի նկատմամբ Քոչարյանի կառավարման տարիներին դրվեց ավելի կոշտ դիրքորոշում: Եվ կարգավորման ուղղությամբ, կարելի ասել, որևէ լուրջ քայլ չիրականացվեց, քանի որ Թուրքիան էլ շահագրգռված չէր: Այդ տարիները նաև աչքի ընկան ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացով։՝Բազմաթիվ պետություններ հենց այդ ժամանակահատվածում ճանաչեցին հայոց Ցեղասպանությունը և պարզ էր, որ նման իրավիճակակում հարաբերություններ չէին ձևավորվի:

-          Ինչո՞վ առանձնացավ Սերժ Սարգսյանի իշխանության 10 տարին:

-          Սերժ Սաարգսյանի իշխանության ժամանակ Մոսկվայի միջնորդությամբ սկսվեց ֆուտբոլային դիվանգիտությունը, որը, ցավոք, չհաջողվեց ավարտին հասցնել: Այստեղ կար նաև թուրքական գործոնը՝ Թուրքիան շահագրգռվածություն չցուցաբերեց, քանի որ դա մի այնպիսի պրոցես էր, որ խրախուսվում էր և՛ Արևմուտքի, և՛ Մոսկվայի կողմից: Թուրքական էլիտայի ետ քայլ անելու որոշումը կրկին պայմանվորված էր Արցախի հարցով, և հստակ էր, որ հայ- թուրքական հարբերությունները կարող էին կարգավորվել միայն այն դեպքում,երբ Արցախի հարցը կլուծվեր ի օգուտ Ադրբեջանի:

-          Նախորդ նախագահների փորձը հաշվի առնելով՝ ի՞նչ կարող ենք ունենալ հիմա, երբ ՀՀ իշխանությունն այսքան պատրաստակամ համերաշխության ձեռք է մեկնում Թուրքիային: Կարծես երկկողմանի մեսիջներ կան:

-          Որպես պատմաբան, ես ողջունում եմ երկկրողմանի մեսիջները: Այսօր Հայաստանի քաղաքական էլիտայի մոտ կա ցանկություն կարգավորել հարբերություները Թուրքիայի հետ՝ առանց նախապայմանների: Էրդողանի վարչակազմում նույնպես նման ցանկություն կա, բացի այդ Արցախյան խնդիրն  ի օգուտ Ադրբեջանի արդեն «լուծվել է» և Թուրքիան էլ հանդիսանում է հակամարտության կողմ, քանի որ Աղդամում արդեն  տեղակայված է ռուս-թուրքական այդ վերահսկող կետը, ինչը նշանակում է, որ Թուրքիան տարածաշրջանում արդեն մեծ գործոն է: Այս մասին Էրդողանը բացահայտ հայտարարեց և ասեց. «Տարածաշրջանում չի կարող որևէ քար շարժվել առանց մեր համաձայնության»: Երկկողմանի ձգտումներ կան, սակայն երկու հասարակություններն էլ պատրաստ չեն: Պտճառն սյն է, որ պատերազմում Թուրքիան ունեցել է անմիջական մասնակցություն: Պետք է դրան գնանք աստիճանաբար կարգավորմամբ, քանի որ տնտեսության զարքացման համար Թուրքիայի դերը էական նշանակություն ունի: Մեր երկրի վերջին 10 տարիների հիմնական խնդիրների պատճառը հենց փակ սահմաններ են, որը բերեց արտագաղթի:

-          Որքանո՞վ են համարժեք Հայաստանից գնացող և Թուրքիայից եկող բարեկամական ազդակները:

-          Միամտություն կլինի կարծել, որ ազդակները կարող են լինել համարժեք, քանի որ Թուրքիան այսօր տարածաշրջանում հզոր պետություն է իր և՛տնտեսությամբ, և՛ բանակով, իսկ ՀՀ-ն բոլոր առումներով բավականին խոցելի է: Հետևաբար պարզ է, որ ՀՀ-ից գնացող ազդակներն ավելի շատ են և Հայաստանի ձգտումն ավելի շատ է, քան Թուրքիայինը,  քանի որ վերջինիս համար Հայաստանը մեծ տնտեսական հետաքրքրություն չի ներկայացնում:

Հեղինակ: Anna Avetisyan