wԱշխարհի 20 խոշորագույն ավիաընկերությունները մոտ 53 միլիարդ դոլարի կորուստ են կրել այն պահից, երբ փետրվարին սկսվել է ԱՄՆ-Իսրայելական պատերազմը Իրանի դեմ, հաղորդում է Financial Times-ը։
Ինչպես նշում է լրատվամիջոցը, ավիացիոն ոլորտը հայտնվել է ամենալուրջ ճգնաժամի մեջ COVID-19 համավարակից ի վեր, քանի որ պատերազմը խաթարել է Պարսից ծոցի խոշոր օդանավակայանների աշխատանքը և դադարեցրել թռիչքները։
Ավիաընկերությունների ղեկավարները ահազանգում են հնարավոր վառելիքի պակասի մասին, քանի որ պատերազմը շարունակվում է արդեն չորրորդ շաբաթը։
Ավիավառելիքի արժեքը, որը կազմում է ավիաընկերությունների ծախսերի մոտ մեկ երրորդը, պատերազմի սկսվելուց հետո կրկնապատկվել է, ինչը կարող է հանգեցնել ավիատոմսերի թանկացման, գրում է պարբերականը։









