Foto

Կարանտինը կերկարաձգվի՞ 6 ամսով

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն այսօր ասել է, որ կառավարությունը 6 ամսով կերկարաձգի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված կարանտինը: 

«Կարանտինի մասին որոշումը ստեղծում է մի գործիքակազմ, որը մեզ հնարավորություն է տալիս սահմանափակումների խիստ կամ նվազ ծավալ կիրառել»,- ասել է առողջապահության նախարարի պաշտոնակատարը։