Foto

Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել

Գազայի առողջապահական աղբյուրների տեղեկացմամբ՝ Խան Յունիս քաղաքում տեղահանվածների համար նախատեսված վրանների վրա իսրայելական անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով զոհվել է հինգ մարդ, այդ թվում՝ երկու երեխա, գրանցվել են նաև վիրավորներ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն։Իսրայելական ուժերի հրետանին և ռազմական տեխնիկան ինտենսիվորեն հրետակոծում են Գազա քաղաքի արևելյան շրջանները, ավերում Թուֆֆահ թաղամասի շենքերը։

Իսրայելական ուժերը նաև հարձակվել է Արևմտյան ափի Նաբլուս և Կալկիլիա քաղաքների վրա՝ իրականացնելով խուզարկություններ և ձերբակալություններ պաղեստինցի բնակիչների շրջանում։ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Խան Յունիսում տեղահանված անձանց վրանների Իսրայելի կողմից ռմբակոծությունը ռազմական հանցագործություն է և հրադադարի համաձայնագրի ակնհայտ անտեսում։

Հայտարարության մեջ շարժումը կոչ է արել միջնորդներին և երաշխավոր պետություններին զսպել Իսրայելին:

Ավիահարվածների ֆոնին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ «ՀԱՄԱՍ-ը չի կարող մնալ Գազայում, և նրա հեռացումը կլինի կամ միջազգային ուժերի միջոցով, կամ դժվարին ճանապարհով։