Foto

Ադրբեջանը այդ քարտեզների մասին խոսում էր դեռ ապրիլ ամսին. Կարեն Վրթանեսյան

Եվս 15 ռազմագերիներ վերադարձան Հայաստանը: Փոխարենը հայկական կողմը Ադրբեջանին հանձնեց Ակնայի շրջանի ականապատ տարածքների քարտեզները: Ադրբեջանի ականազերծման աշխատանքների ազգային գործակալության (ANAMA) պաշտոնյաները 2020 թվականի ձմռանը հայտնեցին, որ «ազատագրված» տարածքները ականներից մաքրելու համար կպահանջվի առնվազն 10-15 տարի: Այսինքն՝ այդքան տարի այնտեղ բնակչության վերաբնակեցում հնարավոր չէր լինի: Ինչո՞ւ նման ինֆորմացիայի դիմաց չվերադարձան բոլոր գերիները: Նրա՞նք էլ 1-2 ամիս ավելի կմնան Բաքվի բանտերում և հետո կներեն իշխանությանը: Թեմայի շուրջ զրուցել ենք ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի հետ:

-       - Պարո՛ն Վրթանեսյան, եթե հուզական մասին չանդրադաձնանք, փոխանակումը ինչն ինչիչ դիմաց էր:

-       - Մենք հստակ չգիտենք, թե ինչ քարտեզներ ենք տվել՝ տարբեր տարիների են արվել, որքանո՞վ են այդ քարտեզները թարմ և այլն: Ըստ իս այստեղ հարցը ոչ այնքան համարժեքության մեջ է: Ըստ  ՀՀ իշխանության խոսքը միայն Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների քարտեզների մասին է: Սա քննարկելի հարց է, բայց մենք չունենք ամբողջ ինֆորմացիան: Սակայն հիշենք, որ Ադրբեջանը այդ քարտեզների մասին խնդիրը կապում էր գերիների վեադարձի հետ և այդ մասին բարձրաձայնում էր ապրիլ ամսի սկզբներին: Ամենայն հավանականությամբ բանակցություններում դա շատ ավելի շուտ է քննարկվել:

-     - Սա նշանակում է, որ գերիները կարող էին շուրջ 2 ամիս շուտ վերադառնա՞լ:

-     - Ինձ մոտ է հարց առաջանում, թե ինչու՞ է Նիկոլ Փաշինյանը այդ թեման բերել, ձգձգել ու հասցրել նախընտրական փուլի վերջին օրերին, ապա նոր այդ փոխանակումը արել: Ինձ համար, սա այս պահին ամենալուրջ հարցն է:

-        - Հնարավո՞ր էր այդ քարտեզներով լուծել բոլոր գերիների վերադարձի խնդիրը:

-     - Ընդամենը միայն Աղդամի շրջանի քարտեզներն է տրվել և պարզ չէ, թե ինչու դա չի արվել ապրիլին և ինչու չի արվել միանգամից: Այս պահի դրությամբ դա անելն ակնհայտորեն փորձ է՝ ազդել ընտրական գործընթացների վրա: Բայց  դա մի կողմ դնելով՝ եթե ենթադրությունները ճիշտ են, փաստացի ստացվում է, որ ապրիլ, մայիս ու հունիս ամսի կեսը այդ տղաները գերության մեջ տանջվել են, զուտ այն բանի համար, որ համար պահի իրենց ներայացնեն: Սա անթույլատրելի է:

-          Պնդումներ կան, որ ականապատ տարածքի քարտեզը ունենալը հակառակորդին հնարավորություն կտա, հասկանալ, թե ինչ տրամաբանությամբ է ականապատված մյուս տարածքները, որոնք դեռ թշնամու վերահսկողության տակ չեն:

-          Չեմ մենակնաբանի դա:

 

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան