Foto

Վե՞րջ, գերիներն այլևս չե՞ն վերադառնալու

Դեռ երեկ երկրի ու քաղաքացիների անվտանգության համար մեկ պատասխանատուն հայտարարեց, թե «գերիները մեզ կներեն մի ամիս, երկու ամիս ավել գերության մեջ մնալու համար», իսկ այսօր նոր գերի ունենք։ Պարերազմական գործողությունների ավարտից 6 ամից այնքան հեշտ ենք խոսում գերիների, նրանց վիճակի ու թվի մասին, ասես տուրիստական ճամփորդության ենք ուղարկել։ Գուցե դա նրանից է, որ այդ տղաները մեր մերձավորը կամ հարազատը չեն։ Բայց երկրի ղեկավարը, ով պարտավոր է բոլորի մասին հոգ տանել, բոլորի դժվարությունները կիսել , իր կողմից մի քանի ամիս էլ է ավելացնում գերիների չարչարանքը, նրանց ծնողների տառապանքը։ Իբր մինչև հիմա երկնքից աստղեր է վայր բերել հիմա էլ մի քանի ամիս սպասել է հորդորում։ Որ Փաշինյանը կարող է, մարդու աչքերին նայելով, շորերի կոճակները թռցնել, գաղտնիք չէ։ Բայց գերիների վերաբերյալ զգայուն հարցի այդ աստիճան լկտի նենգափոխումը միայան զզվանք ու հայհոյանք է առաջացնում։ Այստեղ ամենազազրելին այն է, որ գտնվում են մարդիկ, ովքեր ծափահարում են այս խոսքերին։ Լավ, մի քանի գռոշի համար հանրահավաք եք գնում, փրկիչ ու վարչապետ եք ծղրտում, հասկացանք։ Բայց ինչպե՞ս եք գերիների ծնողների աչքերին նայելու։ Չէ՞ որ նրանք ձեր կողքին են, նույն բակում կամ քաղաքում են ապրում։ Տո հենց այդ գերիների աչքի՞ն ոնց եք երևալու։ Ուշ թե շուտ վերադառնալու են չէ՞։ Իսկ գուցե ձեր մեսիան ձեզ ներշնչել է, որ վերջ, նրանք այլևս չե՞ն վերադառնալու։ Գուցե դավաճանական ճառերին ծափահարողները վստահ են, որ Փաշինյանը մինչև աշխարհի վերջը կառավարելո՞ւ է Հայաստանում և գերիների թիվն ամեն օր ավելանալու՝ ոչ թե պակասելու է։

Փաշինյանի բարբաջանքին ծափահարողները թող լավ իմանան՝ մի օր էլ իրենք կարող են հայտնվել գերու կարգավիճակում ու թող պատրաստ լինեն, որ իրենց «փրկիչը» մի օր էլ իրենց մասին է այդպես հեշտությամբ ճառելու հաջորդ լսարանի առաջ։