Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակված հետևյալ գրառմամբ. «Քո նախավարժանքը, երբ նախորդ օրը ոչ-ոքի ես խաղացել աշխարհի փոխչեմպիոնների հետ»:
Հիշեցնենք, որ հունիսի 1-ին Վելիկա Գորիցայի «Քաղաքային» մարզադաշտում կայացել է ընկերական հանդիպում Խորվաթիայի և Հայաստանի ազգային հավաքականների միջև։ Հանդիպումն ավարտվել է 1։1 հաշվով։
Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 5-ին ընկերական հանդիպում կանցկացնի Շվեդիայի ազգային հավաքականի հետ: