Foto

Հայ-վրացական սահմանային անցակետերից միայն մեկը բաց կլինի. դեսպանություն

Քաղաքացիների տեղաշարժի համար հայ-վրացական սահմանային անցակետերից դեռևս բաց կլինի միայն Բագրատաշեն-Սադախլո անցակետը։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։

«Անցակետը բաց է ամեն օր` ժամը 10։00-20։00 ընկած ժամանակահատվածում»,– նշված է հաղորդագրության մեջ։

Միաժամանակ պետք է իմանալ, որ Վրաստանի ողջ տարածքում գործում է պարետային ժամ՝ 23։00-05։00 ընկած ժամանակահատվածում, ինչպես նաև բաց և փակ տարածություններում դիմակ դնելու պարտադիր պահանջ։

Պարետային ժամը խախտելու դեպքում տուգանքը կազմում է 2000 լարի, իսկ դիմակ չդնելու կարգը խախտելու դեպքում՝ 20 լարի (կրկնվելու դեպքում՝ 40 լարի)։