Foto

Միրզոյանն ու Վոլոդինը Մոսկվայում քննարկել են Արցախի թեման ու երկկողմ հարաբերությունները

Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը և Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել են Մոսկվայում: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատի պաշտոնական կայքը։

«Վյաչեսլավ Վոլոդինն ու Արարատ Միրզոյանը քննարկել են Ռուսաստանի և Հայաստանի երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը», - ասված է հաղորդագրության մեջ:

Պետդումայի ղեկավարը նշել է միջխորհրդարանական հարթակներում երկկողմ շփումների զարգացման փաստը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հայ-ռուսական հարաբերություններին առնչվող հարցեր: