Հետախուզման մեջ գտնվող գործարարի ընկերուԿոտայքի մարզի Ակունք բնակավայրում վարդերի բիզնեսով զբաղվող «Ռոզելին Բայ Կօկ» ընկերությունը կազատվի 83 մլն դրամի մաքսատուրք վճարելուց: Աս նախագիծը ներկայացված է կառավարության վաղվա նիստի օրակարգում։
Ոչ ԵԱՏՄ անդամ պետություններից վարդերի աճեցման համար ներկրվելու են 1, 6 մլրդ դրամի սարքավորումներ։
Այս տարի կառավարությունը դարձյալ արտոնություն էր տվել այս ընկերությանը. հունվարին «Ռոզելին Բայ Կօկ» ընկերությունն ազատվել էր 81,5 մլն դրամի մաքսատուրք վճարելուց:
Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների համաձայն՝ «Ռոզելին Բայ Կօկ» ընկերությունը պետական գրանցում է ստացել 2025 թվականի հունիսի 17-ին։
Ընկերությունն ունի 28 աշխատատեղ՝ 260 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում, մինչև 2027 թվականը ընկած ժամանակահատվածում, նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 39-ի՝ 260 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։
«Ռոզելին Բայ Կօկ» նկերության տնօրենն ու միակ սեփականատերը Յուրի Քոքոբելյանն է։ Նա «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի եղբորորդին է։
Նշենք, որ 2024 թվականի ամռանը իրավապահները հետախուզում էին հայտարարել Յուրի Քոքոբելյանի նկատմամբ։ Ըստ լրատվամիջոցների` նա մեքենա էր վարել առանց վարորդական իրավունքի վկայականի։









