ԱՄՆ-ի հետ համագործակցությունն ամրապնդելու համար Իրաքը պետք է ամրապնդի իր ինքնիշխանությունը և զինաթափի Իրանի հետ կապված խմբավորումները, հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։
«Մեր գործընկերությունն ավելի խորացնելու համար Իրաքը պետք է հաստատի իր ինքնիշխանությունը և զինաթափի իրանամետ խմբավորումները, որոնք պատասխանատու են այս գարնանը ամերիկացի անձնակազմի վրա իրականացված ավելի քան 600 հարձակումների համար»,- Պենտագոնում Իրաքի վարչապետ Ալի ազ-Զեյդիի հետ հանդիպումից հետո X սոցիալական ցանցում գրել է Հեգսեթը։
Պաշտպանության նախարարի խոսքով՝ ԱՄՆ-ը նաև հույս է դնում Իրաքի անվտանգության ուժերի վրա և ակնկալում է, որ Բաղդադը կգլխավորի ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը, քանի որ Վաշինգտոնը կրճատում է իր գլխավորած «Անսասան վճռականություն» միջազգային գործողությունը։
«Անվտանգ Իրաքը դռներ է բացում ամուր առևտրային և պաշտպանական համագործակցության համար»,- ընդգծել է Հեգսեթը։









