Foto

Ի՞նչ է իրականում տեղի ունեցել Կենտրոնի թաղապետարանում. նոր մանրամասներ

Առավոտյան Կենտրոն վարչական շրջանի թաղապետարանում վիճաբանություն է տեղի ունեցել։ Vesti.am –ի աղբյուրի փոխանցմամբ վիճաբանություն-ծեծկռտուքը տեղի է ունեցել վարչական շրջանի ղեկավարի տեղակալի և  հողօգտագործման բաժնի պետ Մանուել Մարգարյանի միջև։ Տեղում մի քանի ժամ աշխատել են ոստիկանները, որոնք այս պահին կնքել են վիճաբանության սենյակի դուռը և հեռացել։ Նշենք նաև, որ վարչական շրջանի մի քանի աշխատակիցներ լրատվականների հետ զրույցում ասել են, որ վիճաբանության ձայներ են լսել, կա կոտրված կահույք։ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմը և ղեկավարը մեր բոոր զանգերը թողեցին անպատասխան։


Vesti.am

Հեղինակ: Աննա Ավետիսյան