Վրաստանում կորոնավիրուսի տարածման պատճառով դադարեցվել է քաղաքային տրանսպորտի աշխատանքը, հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն:
Քաղաքային ավտոբուսների եւ Թբիլիսիի մետրոյի աշխատանքի սահմանափակումները կգործեն մինչեւ մայիսի 12-ը ներառյալ:
Ընդ որում, չի սահմանափակվում միջքաղաքային տրանսպորտի տեղաշարժը:
Վրաստանում մայիսի 4-11-ը հայտարարվել են ոչ աշխատանքային օրեր քաղաքացիների շարժը նվազեցնելու համար:
Վրաստանում պանդեմիայի սկզբից գրանցվել է կորոնավիրուսով վարակման 312 000 դեպք, ապաքինվել է 293 պացիենտ, մահացել է 4151 պացիենտ: