Foto

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1578 նոր դեպք

Այսօր Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 578 նոր դեպք, 17 մահ։ Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 305 850 դեպք: Ապաքինվել է ևս 909 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 287 938:

Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսը 4 060 մարդու կյանք է խլել:

Երկրում պատվաստվել է 40 095 մարդ։