Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 521 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 11 226 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. օրական 4,64%, վերջին 14 օրը –4,03%, վերջին 7 օրը –4,51%:
Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 304 272 դեպք: Ապաքինվել է ևս 1 058 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 287 029:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 18 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից երկրում մահացել է 4 043 անձ:
Վրաստանում պատվաստվել է 38 553 անձ, օրական՝ 963: