Հիմա իշխանությունները խոսում են այն մասին, որ ՌԴ-ն ունի պարտավորություն երկկողմ պայմանագրով որպես մեր ռազմաքաղաքական դաշնակից, պաշտպանել մեզ: Այո, ունի, բայց ի՞նչ է նշանակում ռազմաքաղաքական դաշնակից: Դա նշանակում է, որ դու ունես բանակ, ինքն ունի բանակ, դուք ունեք պայմանագիր, ստեղծում եք ռազմական դաշինք, որին մասնակցում ես դու քո բանակով, Ռուսաստանն իր բանակով: ՀԱՊԿ-ի շրջանակում բոլոր անդամ երկրները մասնակցում են այդ դաշինքին ամեն մեկն իր բանակով: Եթե Հայաստանում մտածեն, որ կարող են լուծարել բանակը, 5 տարին մեկ 3 ամիս, ինչ-որ անհասկանալի հավաքներով բանակ ունենալ, չես կարող: Օրինակ, ՆԱՏՕ-ի անդամ երկրների մոտ պարտադիր նորմ է ՀՆԱ-ի 2 տոկոսը ծախսել պաշտպանության հարցերի վրա: Ռազմաքաղաքական դաշինքը հենց սա է:
Եթե քո բանակը մարտունակ չի, եթե քո բանակի վիճակն այն է, ինչ այսօր ունենք, սա նշանակում է, որ մենք պետք է ասենք՝ մենք ի վիճակի չենք մեզ պահել, Ռուսաստանը պետք է պահի: Ուրեմն դու փոխիր քո կարգավիճակը, ասա՝ ես պրոտեկտորատ եմ խնդրում, այլ պայմանագիր ստորագրիր, ասա՝ բանակի կարիք չունեմ, կամ այդպիսի վտանգ չկա, կամ ուժս չի պատում, արի ինձ պաշտպանի»,-հայտարարեց Քոչարյանը: