Foto

Բաքվում կայանալիք Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը հետաձգվել է

Բաքվում փետրվարի 19-ին կայանալիք Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը հետաձգվել է: Ինչպես հաղորդում են վրացական լրատվամիջոցները, Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի այցը Բաքու հետաձգվել է վարչապետ Գեորգի Գախարիայի հրաժարականի պատճառով:

Ադրբեջանական լրատվամիջոցները իրենց հերթին նշում են, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի այցը Ադրբեջան չեղյալ է հայտարարվել: