ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Ստոլենբերգը հայտարարել է, որ Դաշինքը չի ցանկանում Ռուսաստանի հետ վերսկսել սպառազինությունների մրցավազքը և նոր սառը պատերազմը: Քաղաքական գործիչը հանդես է եկել ՌԴ հետ քաղաքական երկխոսությունը շարունակելու առաջարկով: Բայց ՆԱՏՕ-ի երկրները սրա համար՝ վճռականության, մտքի և ուժի կարիք ունեն, կարծում է նա:
Ստոլենբերգը հայտարարել է, որ չի կարծում, թե Ռուսաստանը մտադիր է հարձակվել Դաշինքի երկրներից ինչ-որ մեկի վրա: Ընդ որում նա ընգծել է, որ ՆԱՏՕ-ի ռազմական ուժերի մեծացումը Մերձբալթյան երկրներում և Լեհաստանում չի կարելի էական անվանել:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը չի բացառել, որ Ռուսաստան-ՆԱՏՕ հանդիպումը կարող է տեղի ունենալ պլանավորված բանակցություններից ավելի վաղ (2016-ի հուլիս, Վարշավա): Այդ գագաթաժողովում կընդունվեն արևելյան սահմաններում ՆԱՏՕ-ի ներկայության ամրապնդման մասին որոշումներ:
ՆԱՏՕ-ն՝ միջուկային դաշինք է, և այդպիսին կմնա այնքան ժամանակ, մինչև որ աշխարհում միջուկային զենք լինի, ընդգծել է Ստոլենբերգը: Մինչդեռ, ներկա պահին ՆԱՏՕ-ն ոչ միայն չի պատրաստվում միջուկային զենք կիրառել, այլ այդ կիրառումից «հեռու է, քան երբևէ», ասել է գլխավոր քարտուղարը:
Vesti.am