Դեկտեմբերի 12-ին կայանալիք AIBA-ի նախագահի ընտրություններում Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան պաշտպանելու է Ումար Կրեմլյովի թեկնածությունը: Այս մասին հայտնում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը:
38-ամյա Կրեմլյովն այժմ զբաղեցնում է Ռուսաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի պաշտոնը:
Նշենք, որ AIBA-ի նախագահի պաշտոնին հավակնում է 7 թեկնածու: