Foto

Պուտինը կոչ է արել օգնել Ղարաբաղում մարտական գործողությունների գոտում հայտնված մարդկանց

Կարևոր է համատեղ օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների գոտում հայտնված մարդկանց, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Այժմ կարևոր է համատեղ աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների գոտում հայտնված մարդկանց: Օգնություն ցուցաբերել փախստականների վերադարձի հետ կապված՝ ավերված ենթակառուցվածքների վերականգնմամբ, պատմական, կրոնական և մշակութային հուշարձանների պահպանությամբ»,- ասել է նա ՀԱՊԿ-ի գագաթնաժողովում:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը համատեղ հայտարարություն են ստորագրել նոյեմբերի 10-ից Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին: Հայտարարության համաձայն՝ Հայաստանն ու Ադրբեջանը կանգ են առնում գրավյալ դիրքերում, այնուհետև մի շարք շրջաններ անցնում են Բաքվի վերահսկողության տակ, կողմերը գերիների փոխանակում են իրականացնում, շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով, որը միացնում է Ղարաբաղը Հայաստանին, տեղակայվում են ռուս խաղաղապահներ: