Foto

WSJ. ՆԱՏՕ-ն 4000 զինվոր կուղարկի Ռուսաստանի սահմանների մոտ

ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցները պատրաստվում են 4 գումարտակ՝ մոտ 4000 զինվոր, տեղակայել Լեհաստանում և մերձբալթյան երկրներում:  Այս մասին գրում է «The Wall Street Journal»-ը՝ հղում անելով Արևմուտքի երկրների պաշտոնատար անձանց:

Ամենայն հավանականությամբ, երկու գումարտակ կապահովի ԱՄՆ-ն, ևս մեկական՝ Գերմանիան և Մեծ Բրիտանիան: Ուժերի ընդհանուր քանակը, որը պլանավորվում է տեղակայել, Բրուսել կատարած այցի ժամանակ հաստատել է ԱՄՆ պաշտպանության նախարարի տեղակալ Ռոբերտ Ուորքը: Նրա խոսքով,  արևմտյան ռազմական ներկայության մեծացումը՝ պատասխանն է մերձբալթյան երկրներում Ռուսաստանի ակտիվացմանը:

Vesti.am