ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հեռախոսազրույց են ունեցել և քննարկել են Լեռնային Ղարաբաղում, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ–ից։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Նշվում է, որ հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
Ի դեպ, ԱՄՆ–ն հերթական անգամ կոչ է արել ԼՂ–ի հակամարտության բոլոր կողմերին խնդիրը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով: ԱՄՆ Պետքարտուղարության փոխխոսնակ Մարկ Թոները, պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին, ասել է, որ ԱՄՆ չի ցանկանում տեսնել բռնության որևէ աճ և քննադատում է կողմերի ցանկացած գրոհ:
Vesti.am